Վերաքննիչ դատարանը հօգուտ Տեր-Սահակյանի ազատման որոշում է կայացրել

Վերաքննիչ դատարանը հօգուտ Տեր-Սահակյանի ազատման որոշում է կայացրել

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի գործով դատախազի բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել։ Այս մասին մեզ ասաց Տեր-Սահակյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Տեր-Սահակյանի պաշտպաննեը դիմել էին դատարան՝ վիճարկելով Տեր- Սահակյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ պրոբացիոն ծառայության և քրեակատարողական հիմնարկի եզրակացությունները․

« Վաղաժամկետ ազատման համար մենք դիմել էինք Առաջին ատյանի դատարան, վիճարկել էինք պրոբացիայի և քրեակատարողական հիմնարկի զեկույցները, դատարանը բավարարել էր մեր բողոքը, արձանագրել էր Արմեն Տեր-Սահակյանի իրավունքի խախտումը։ Առաջին ատյանի որոշման դեմ դատախազը տարել էր վերաքննիչ բողոք, Վերաքննիչ դատարանը վարույթ չէր ընդունել։ Վերաքննիչ դատարանի՝ վարույթ չընդունելու որոշումը դատախազը բողոքարկել է Վճառաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանը ընդունել է վարույթ, բայց դեռևս Վճռաբեկ դատարանից մենք վերջնական ակտ կայացնելու վերաբերյալ որոշում չենք ստացել»։

Պրոբացիոն ծառայությունն ու քրեակատարողական հիմնարկը Տեր-Սահակյանին բնութագրել էին որպես «ռիսկային»։ Սարգսյանը ասաց, որ եթե Վճռաբեկ դատարանը հօգուտ ցմահ դատապարտյալի որոշում կայացնի, ապա պրոբացիան և ՔԿՀ-ն պետք է նոր զեկույցներ կազմեն․ 

«Նոր զեկույցներ պիտի կազմվեն պրոբացիայի և քրեակատարողական հիմնարկի կողմից՝ հաշվի առնելով դատարանի կողմից արձանագրված թերությունները, այսինքն՝ իրավունքի խախտումը, և, ըստ այդմ, որոշում կայացվի՝ վաղաժամկետ ազատման համար դիմելու դատարան»։ 

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը  ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած կայուն զինվորական հանցախմը ղեկավարելու և 1990-ականներին ծավալած հանցավոր գործունեության համար ու մեղադրվել խուլիգանությանը օժանդակելու մեջ: Տեր-Սահակյանը ավելի քան 22 տարի գտնվում է անազատության մեջ:  Նա դատապարտվել էր մահապատժի, ապա նրա պատժամիջոցը փոխվել էր ցմահ ազատազրկման։