Նիկոլի եղբայրն ասում է, որ ցուլը հետևում է մեզ․․․

Նիկոլի եղբայրն ասում է, որ ցուլը հետևում է մեզ․․․

Հետո էլ ասում եք՝ Նիկոլի եղբայրն ինչու՞ է իր ֆեյսբուքյան էջի reels բաժնում թարմացրել «Նոր Հայաստան, նոր վեհափառ» հակաեկեղեցական տեսանյութը։ Նրան թվում է, թե տեսանյութն էլ գինու նման հնեցման ժամկետ ունի և կարող է ավելի մեծ արժեք ունենալ։ Հիշեցնեմ, որ տեսանյութը երկու տարվա վաղեմություն ունի, որտեղ ինչ որ մեկը սպառնում է վեհափառին։ 

Նիկոլի եղբորը քննադատողները գիտե՞ն, որ նրա վարչապետի աթոռին նստած եղբայրն ասել է, որ ցուլը հետևում է մեզ, կարմիր գույնի շոր չհագնեք։ Վեհափառը ականջալուր չի եղել նրան և Փետրվարի 3-ին նրա նախագահությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվել է քահանայական ձեռնադրություն: Քահանաները կարմիր գույնի շոր են հագել։ Նիկոլի եղբայրն իր հակաեկեղեցական գրառմամբ ուզում է ասել, որ կարմիր գույնի վրա ցուլը գալու է։ Որ Ցուլը մեզ հետևում է։ Կամ շորներիդ գույնը փոխեք, կամ հանեք ձեր շորերը։