Ռուս ոստիկաններն ասես ոչ թե դիմավորում, այլ  եկել էին՝ «Նիկոլին վերցնեն»

Ռուս ոստիկաններն ասես ոչ թե դիմավորում, այլ  եկել էին՝ «Նիկոլին վերցնեն»

Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում դիմավորել  են ոստիկաններ և զինվորականներ։ Ակամայից հիշում եմ 2018 թվականի հուլիսի 26-ը, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։ Երբ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Յուրի Խաչատուրովը ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Բոլորս էլ գիտենք, որ մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել կառույցի ներսում, բայց Հայաստանը՝ հանձինս Նիկոլի,  հայտարարել էր, որ արդեն դիմել է Խաչատուրովին հետ կանչելու համար։ 

Ինչևէ,  նման բաները հեշտ չեն մոռացվում։ Ուզում եմ զուգահեռ անցկացնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է։ Իսկը պահն է Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու Խաչատուրովի նկատմամբ ճնշում գործադրելու ոստիկանական և զինվորական բաղադրիչները։ Ոչինչ հենց այնպես չի կատարվում։ Նրան դիմավորել են ոստիկաններ և զինվորականներ։ Ոստիկանական Հայաստանում երկրի ղեկավարին ոստիկաններն են դիմավորել։ 

Կարծում եմ սա բառացի նշանակում է, որ աթոռդ պահում ես ոստիկանական ուժերով, միաժամանակ հիշեցում է խաչատուրովյան հետապնդումների։ Այնպիսի տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանին ոստիկանները «պիտի վերցնեն»։ Առայժմ տպավորություն է։ Յուրաքանչյուր սկիզբ ավարտ ունի։