Շիրազական

Հանճարեղ Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» բանաստեղծությունը երբևէ այսքան այժմեական չի եղել, նույնիսկ այն ժամանակներում, երբ այն գվել է: Հեղինակի լուսավոր հոգին մեծահոգաբար համաձայնել է իր հրաշալի ստեղծագործության այս տարբերակին:
Քանի դեռ մարգարիտների
Փառքը փրփուրն է խլում,
Հայոց ծովը չի հանդարտվում,
Քանի դեռ փրփուրը ծովն է շղարշում,
Մարգարիտ մարդիկ են մոլորվում
Ու ծովի խորքում հայտնվում:
Հայոց ծովի երեսն է փրփուրը ելել,
Փայլփլում է իբր մարգարիտ
Ու տարածում բարքերը բիրտ,
Մինչ մարգարիտը խորքում է հայտնվել,
Իսկ փրփուրը՝ մոլորության մեջ,
Չիմանալով, որ խորքից է ծնվում գանձը ճշմարիտ:
…Կեղծ մարգարիտ, փրփուր մարդիկ,
Ելել են հայոց ծովի երեսը,
Բայց խորքում որքա՜ն
Մարգարիտներ կան իրական,
Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:
Իր վայելքը դեռ որքա՞ն կտևի,
Մի քամի չկա՞, փրփուրը ցրի,
Հետքն էլ չմնա ծովի երեսին…
Որ մարգարիտն իրական, խորքից վեր հառնի,
Խավարը ցրվի ու վերականգնվի փառքը մայր ծովի:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ