Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն

Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 24 հարց, որից 21-ը չզեկուցվող են, ևս երկու հարց էլ հանդիսանում է գաղտնի:

«Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Ինչու եմ ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է: Այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։ Պլանավորում ենք 2024 թվականին Սևան լճի ջրային պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով։Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն»,- քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: