Զանգել են ընկերներիս ու զգուշացրել, որ եթե ինձ օգնեն, խնդիրներ են ունենալու

Զանգել են ընկերներիս ու զգուշացրել, որ եթե ինձ օգնեն, խնդիրներ են ունենալու

ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ կարիերան ավարտելու կապակցությամբ շնորհավորանք չի ստացել ֆեդերացիայից: «Ամբողջ աշխարհից ինձ շնորհավորել են՝ հայկական ֆուտբոլում ներդրման համար, բայց ֆեդերացիայից՝ ոչ։ Ես ոչ մեկին դեմ չեմ, ես հանուն հայկական ֆուտբոլի եմ։ Համարում եմ, որ ամբողջ ՀՀ-ում էդ խնդիրը կա, որ եթե մեկի կարծիքը չես կիսում, մտածում են՝ իրեն դեմ ես, նման բան չկա։ Դու կարաս մի կարծիք ունենաս, ես՝ ուրիշ»,- ասել է Օզբիլիզը:

«Ֆեդերացիայից ճնշում են անում, զանգում են մոտիկ ընկերներիս ու ասում՝ եթե շարունակեք Արասին օգնել, անձնական խնդիր կունենաք»,- ասել է նա։