Աշխարհում նվազել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը․ ԱՀԿ

Աշխարհում նվազել է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը․ ԱՀԿ

Աշխարհում անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակվել է 4,5 միլիոն մարդ։ Կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունների թիվը վերջին մեկ շաբաթում աշխարհում կազմել է 13 հազար մարդ։ Նախանցյալ շաբաթվա համեմատությամբ՝ վարակման դեպքերը կրճատվել են 16 տոկոսով, մահացության դեպքերը՝ 13 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի նվազում արձանագրվել է հատկապես՝ Արեւելյան Միջերկրածովյան շրջանում, Եվրոպայում։

Մահացությունը նկատելիորեն նվազել է Աֆրիկայում։ Մահացության դեպքերը սակայն աճել են Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Արեւմտյան Խաղաղօվկիանոսյան շրջաններում։ Օգոստոսի 30-ի դրությամբ՝ աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 599 միլիոն մարդ, մահացությունների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 6,4 միլիոն մարդ։