Որոշեցինք ստեղծել մեր նախաձեռնությունը՝ Armenia Strong-ը

Որոշեցինք ստեղծել մեր նախաձեռնությունը՝ Armenia Strong-ը

Արցախցի ակտիվիստ Տաթև Արցախը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ ճանաչողները գիտեն, որ երբ ինչ-որ հարցում սահմանում տղաներին օգնություն է պետք եղել, միշտ խառնվել եմ իրար, բոլորից օգնության ձեռք խնդրել կազմակերպել եւ հասցրել տեղ։
Մեկ ամիս (մի քիչ ավել ) առաջ էր Դավիթ Ղարիբյանից զանգ ստացա, ով ասաց, որ սահմանի տղաներին ինչ-ինչ պարագաներ են պետք, զանգը անջատեցի ու երկուսս էլ անցանք գործի, ու մի քանի օր գիշեր-ցերեկ վազվզելուց հետո անհրաժեշտ պարագաները ուղարկեցինք տղաներին, պատասխանը տեսանյութով մեզ եկավ, որ ամեն բան տեղ է հասել ու տղաները շնորհակալ էին։
Ավելի ոգեւորվեցինք ու ավելի եռանդով սկսեցինք մարդկանց դիմել ու բոլորը պատրաստակամ միանում էին։

Հետո մեզ միացան մեր ընկերները, իմ աղջիկ ընկերները ու ամեն մեկը մի բանով օգնում էր, մի բանով աջակցում, խորհուրդներ տալիս, ոգեւորում մեզ ու մենք որոշեցինք ստեղծել մեր նախաձեռնությունը՝ Armenia Strong-ը, դա անկեղծ ասած Դավիթի գաղափարն էր, բայց իհարկե, ինձ եւ մեզ միացած մարդկանց էլ դուր եկավ։ Նախաձեռնության շրջանակներում սկսեցինք համախմբել շատ ու շատ մարդկանց, մեզ միացան, աջակցեցին հրամանատարներ, հոգեւորականները, սփյուռքի մեր հայրենակիցները։ Ես ու Դավիթը եղանք սահմանում, մենք մեր ոտքով գնացինք ծանոթանալու տղաների հետ ու իրենց անհրաժեշտ պարագաները իրենց հանձնելու, որ մեր ընկերների եւ մեզ միացած մարդկանց ջանքերով էր արվել։ Դավիթը շարունակում է լինել դիրքերում, միշտ նոր բարեւներ է ուղարկում դիրքերում կանգնած տղաներին ։
Armenia_Strong-ին միացած ու աջակցած ամեն մեկիդ շնորհակալ ենք յուրովի, քաղաքական գործչից մինչեւ հոգեւորական, զինվորականից մինչեւ արհեստավոր։ Էնպիսի մարդիկ են էս ընթացքում մեզ աջակցել, որ չէինք սպասում, էնպիսիք էլ անտարբեր են մնացել, որ էլի ես չէի սպասում։

Կարեւորը էն ա, որ մենք ընդունակ ենք համախմբվելու, իրար օգնելու, մի բռունցք դառնալու, գիտեք ինչ աղջիկներ, կանայք են միացել ու առավոտից իրիկուն մտահոգ մտածում են էլ ինչ անեն։
Տեղեկացնեմ, որ շուտով լիքը-լիքը լավ միջոցառումների մասին կտեղեկացնենք։ Նաեւ մեր մասին առավել տեղեկանալու համար կարող եք միանալ մեր ինստագրամյան էջին, շուտով նաեւ Ֆեյսբուքի, որտեղ կտեղեկացվի մեր արված աշխատանքների մասին, արվելիք աշխատանքների մասին, սահմանում տիրող  իրավիճակի մասին։ Նորից շնորհակալ ենք մեզ միանալու ու աջակցելու համար եւ ակնկալում ենք շարունակական համագործակցություն։

Մահը հավերժ է, երբ պայքար չկա, իսկ մենք պիտի պայքարենք, որ լինենք ուրիշ ճանապարհ չունենք»։