Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ վիճաբանել է լրագրողների հետ

Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ վիճաբանել է լրագրողների հետ

Փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կանանց միջազգային օրվան նվիրված տոնական համերգի ժամանակ վիճաբանել է լրագրողների հետ։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»–ը։

Հրատարակության տվյալներով՝ սկզբում արտիստը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, որոնք իրեն սպասում էին մամուլի համար հատուկ նշանակված վայրում։ Այնուհետ լրագրողները դուրս են եկել կուլիսներ, սակայն այնտեղ նրանց «կտրականապես» խնդրել են դուրս գալ սենյակից, որպեսզի չխանգարեն կատարողին հանդերձարան գնալիս։ Արդյունքում Կիրկորովի թիմը «բուռն վիճաբանության» մեջ է մտել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։