Սա արդեն անկասելի է․ մեր պրոցեսը էլ հնարավոր չէ կանգնեցնել

Սա արդեն անկասելի է․ մեր պրոցեսը էլ հնարավոր չէ կանգնեցնել

Սահմանապահը ո՞վ է։ Սահմանապահը հենց այս մարդիկ են, որ հիմա այստեղ կանգնած են ու պայքարում են այս ամենի դեմ։ Ուրիշ մարդ չկա իմ համար սահմանապահ։ Էն մնացածը սահմանահանձ կարող եք ասել, էս մասով ուրիշ բան չունեմ ասելու։ Այս մասին քիչ առաջ Նոյեմբերյանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։

«Մի բան հաստատ իմացեք, որ մեր պրոցեսը չի լինելու կանգնեցրել։ Ոստիկաններն էլ, մեկ է, մեր հայերն են ու ինչքան շուտ կողմնորոշվեն, այդքան լավ։ Ես բացարձակ բախումներ հրահրելու մասին չեմ խոսում, ինչ-որ մեկը հանկարծ թող չփորձի հետո դա ակնարկել։ Ես պարզապես խոսում եմ ճիշտ կողմում կանգնելու մասին, աջակցեն պրոցեսին։ Այս պրոցեսի դեմ պայքարել հնարավոր չէ, մի քանի դեմ հնարավոր չի պայքարել, եթե դա արդեն անկասելի է, իսկ սա հաստատ արդեն անկասելի է։ Բառիս բուն իմաստով հանձնվում է մի ամբողջ պետություն ու պետականություն, ուղղակի հանձվում է։ Գյուղապետերից ինքներդ կարող եք ճշտել՝ ինչ են ասել։ Ասել են՝ հանձնելու ենք, ինչ պետք է, վրայից դա էլ ենք հանձնելու։ Հիմա եթե պետական ապարատը հանձնման կողն է, ինչ-որ մեկին բա պե՞տք է այդ պետական ապարատը»,- ասաց նա։