Ա սերիան աշխարհում ամենաբարդ առաջնությունն է․ Պիռլոն՝ «Նապոլիի» նկատմամբ հաղթանակից հետո

Ա սերիան աշխարհում ամենաբարդ առաջնությունն է․ Պիռլոն՝ «Նապոլիի» նկատմամբ հաղթանակից հետո

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն անդրադարձել է Ա սերիայի հերթական տուրի շրջանակում  «Նապոլիի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակին, խոսել իր տպավորությունների մասին։

«Առհասարակ, Ա սերիան ինձ համար ամենաբարդ առաջնությունն է աշխարհում, ինչը , կարծում եմ, որպես մարզիչ ինձ ապագայում շատ է օգնելու։Առաջին տարին հեշտ չէ,թեպետ դու հավատում ես քո գաղափարներին ու մղվում ես պայքարի , բայց ամեն ինչ չէ, որ լավ է ստացում։Առաջնությունը, թե՞ Չեմպիոնների լիգա՞ն։ Երկու մրցաշարերն էլ կարևոր են։ Երբ խաղում ես «Յուվենտուսի» կազմում, պետք է ամենուր հաղթել»,- ասել է Պիռլոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։