ՇՀԿ երկրների ՊՆ ղեկավարները կհավաքվեն Աստանայում

ՇՀԿ երկրների ՊՆ ղեկավարները կհավաքվեն Աստանայում

Ապրիլի 26-ին Աստանայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ mԱյս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ակնկալվում է ՇՀԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների, կազմակերպության գլխավոր քարտուղարի, տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրենի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի մասնակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .

Նշվում է, որ խորհրդակցությունը կազմակերպվել է ՇՀԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։