Ռուսաստանում նվազել է դասալիքների թիվը

Ռուսաստանում նվազել է դասալիքների թիվը

Ռուսաստանում 10,3 տոկոսով նվազել է այն զինվորականների թիվը, ովքեր հետախուզվում են զորամասն ինքնակամ լքելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր զինվորական քննչական վարությունը։

2020 թվականին հայտնաբերվել է 288 դասալիք, որոնցից 115-ը վերադարձել են ինքնակամ։ Մնացած 173-ը ձերբակալվել են հետախուզական գործողությունների ընթացքում։