Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ մարզպետի խորհրդական

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ մարզպետի խորհրդական

Քնարիկ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի խորհրդական: Այս մասին Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Հետայսու աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ Շիրակի մարզպետարանում՝ որպես մարզպետի խորհրդական: Համեստ կարողություններս ներդնելու եմ մարզում առկա խնդիրների լուծմանն ի նպաստ»:

Նշենք, որ Քնարիկ Հարությունյանը Նազելի Բաղդասարյանի օգնականն էր ՀՀ Ազգային ժողովում: Նա նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 17-ին, Նազելի Բաղդասարյանի որոշմամբ, Արթուր Նաջարյանը ևս նշանակվել է մարզպետի խորհրդական: