Կինոմիությունը օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգային շնորհեց «Մշակույթի ասպետ» շքանշանը

Կինոմիությունը օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգային շնորհեց «Մշակույթի ասպետ» շքանշանը

Օսկարակիր ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Նիք Վալլելոնգան, որն այս օրերին Հայաստանում է, «Սողոմոնի երգերը» ֆիլմի (ռեժիսոր` Արման Նշանյան) պրեմիերայի առիթով, այսօր հյուրընկալվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, որտեղ հատուկ ընդունելություն էր կազմակերպվել ի պատիվ ռեժիսորի:

Միության նախագահ Հարություն Խաչատրյանը Նիք Վալլելոնգային հանձնեց միության «Մշակույթի ասպետ» շքանշանը` կինոարվեստում ունեցած մեծ վաստակի ու ներդրման համար: Նիք Վալլելոնգան իր ստորագրությունը թողեց Բուխարու սրահի պատերից մեկի վրա, որտեղ ստորագրել են նաեւ Արամ Խաչատրյանը, Արամ Ա կաթողիկոսը, Վիլյամ Սարոյանը, Վիմ Վենդերսը եւ այլ մեծանուն գործիչներ: