Պենելոպե Կրուսը ամուսնու հետ լքել է Վենետիկը՝ գավաթը ձեռքին

Պենելոպե Կրուսը ամուսնու հետ լքել է Վենետիկը՝  գավաթը ձեռքին

Այսօր ավարտվել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնը, որը մեկնարկել էր սեպտեմբերի մեկին: Լավագույն դերասանուհու կոչման համար Վոլպիի գավաթին արժանացած Պենելոպե Կրուսն ամուսնու՝ հայտնի դերասան Խավիեր Բարդեմի հետ լքել է իտալական քաղաքը և տուն վերադարձել:

Ինչպես երևում է Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում, 47-ամյա իսպանուհին գոհ տեսք ունի և շրջում է՝ հաղթական գավաթը ձեռքին:

Հայտնի է, որ Կրուսը Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» (Madres paralelas) ֆիլմում իր դերի համար պարգևատրվել՝ որպես լավագույն դերասանուհի:

Մինչդեռ Վենետիկի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը`«Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ»-ը, ստացել է ֆրանսիուհի Օդրի Դիվանի «Իրադարձություն» (L'événement) ֆիլմը: