Իրանի ԱԳՆ-ն կարևորել է հայ-ադրբեջանական սահմանային խնդրի կարգավորումը

Իրանի ԱԳՆ-ն կարևորել է հայ-ադրբեջանական սահմանային խնդրի կարգավորումը

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային խնդրի կարգավորումն անհրաժեշտ է Հարավաիյին Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման համար»։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։  

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով սահմանի շուրջ Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության մասին հարցին, Քանանին ասել է․ 

«Մենք հարգում ենք սահմանազատման համատեղ հանձնաժողովի նիստում Ադրբեջանի  և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար, անհրաժեշտ է, որ երկու երկրները շարունակեն սահմանային հարցերի լուծմանն ուղղված խաղաղ ջանքերը՝ փոխադարձաբար հարգելով միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։