«Հնարավորը անելու ենք այս իշխանություններին իշխանազրկելու համար»

«Հնարավորը անելու ենք այս իշխանություններին իշխանազրկելու համար»

«Պետք է փոխենք ապագան, մեզ պետք չէ այն ապագան, այն իրականությունը, որը վրա է հասնելու, եթե մենք ոչինչ չանենք: Մենք այսօրվանից կպնում ենք գործի, աշխատելու ենք ու անելու ենք հնարավորինս, որ իշխանազրկենք»։Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է ավագանու թեկնածու Լևոն Օհանյանը։

«Մենք անելու ենք հնարավորը իշխանազրկելու այս իշխանություններին։ Այո, մենք պիտի փոխենք ապագան։ Մեզ՝ ներկաներիս, բացականերին, ոչ մեկին պետք չէ այն ապագան, որը, նորից եմ ասում, վրա է հասնելու այն պարագայում, եթե մենք այդպես էլ ոչինչ չանենք»,- հավելել է նա։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների 129 թեկնածուից կազմված ցուցակ։

Առաջին քսանյակը ստորև՝

1. Մանե Թանդիլյան

2. Մեսրոպ Առաքելյան

3. Դավիթ Մարգարյան

4. Աշոտ Աղաբաբյան

5. Տելեմակ Անանյան

6. Արաքսյա Գրիգորյան

7. Հռիփսիմե Հովհաննիսյան

8. Տիգրան Սահակյան

9. Հրաչյա Գրիգորյան

10. Լևոն Օհանյան

11. Հայկ Մկրտչյան

12. Ռուզաննա Սարգսյան

13. Անդրանիկ Ամիրջանյան

14. Գոռ Գևորգյան

15. Քրիստինա Մարտիրոսյան

16. Գառնիկ Գրիգորյան

17. Մերի Պողոսյան

18. Արտաշես Մնացականյան

19. Պետրոս Մարկոսյան

20. Սոֆի Մոսինյան։