Որն է ամենից վտանգավոր միտումը Ուկրաինայում, ըստ Բելառուսի նախագահի 

Որն է ամենից վտանգավոր միտումը Ուկրաինայում, ըստ Բելառուսի նախագահի 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում ամենից վտանգավոր միտումը վերջինիս մասնատման փորձերն են։ «Այսօր ամենից վտանգավոր միտումը Ուկրաինայում, վեջինիս մասնատման փորձերն են։ Արդեն հազարավոր ստորաբաժանումներ են ստեղծվել, որպեսզի խաղաղապահների անվան տակ մտնեն Ուկրաինա եւ «պաշտպանեն այն»»,- ասել է Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։

Նա ասել է, որ Բելառուսը տեսնում է, որ Արեւմուտքը ցանկանում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում, որպեսզի առավելագույն չափով թուլացնի Ռուսաստանը։ Դրա համար էլ, ըստ Բելառուսի նախագահի, Ուկրաինային մատակարարում են զենք-զինամթերքով։ Լուկաշենկոն ասել էր, որ սպասելի էր, որ Ռուսաստանի կողմից՝ անվտանգության երաշխիքների մասին բանակցություններ վարելու առաջարկը կընդունվի։ Ըստ նրա, ուշ կամ շուտ այդ գործընթացը կմեկնարկի, սակայն այդ ժամանակ թե ինչ կմնա Ուկրաինայից կամ ողջ ռեգիոնից, դժվար է ասել։