Մանրամասներ՝ Ազատ գյուղի կացարանում այրված զինծառայողների դեպքից

Մանրամասներ՝ Ազատ գյուղի կացարանում այրված զինծառայողների դեպքից

Դեկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հայտնի հրդեհի գործով նիստի ժամանակ հարցաքննվում էր տուժող Լևոն Խառատյանը: Այսօր մեկնարկել է դատական հերթական նիստը:

Քիչ առաջ զոհված զինծառայող Նարեկ Ավագյանի մայրը անդրադառնալով տուժող Լեւոն Խառատյանի՝ նախորդ դատական նիստի հարցաքննությանը՝ հանդես եկավ հայտարարությամբ։

«Ես չգիտեմ՝ ինչքանով է իրական թմրանյութ օգտագործելը, սակայն Նարեկը 10 տարեկանից սպորտով է զբաղվել, կյանքում չի ծխել։ Ես չգիտեմ՝ մեկ տարվա մեջ բանակում ինչ է փոխվել։ Լավ կլիներ, որ Լեւոնը սկսեր իրենից, թե ում հետ է կոնֆլիկտներ ունեցել։ Նարեկը ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել։ Մաքուր տղաների անունները մի շոշափեք։ Նարեկի հետ ոչ թե մոտ է եղել Լեւոնը, այլ հարմար է եղել մոտ լինելը»,- ասաց նա:

Լևոն Խառատյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե զինծառայողները թմրանյութ են պատվիրել, ինչի հետ կապված հարաբերությունները սկսել են լարվել դասակի հրամանատարի հետ: