Վազգեն Սարգսյանի արձանի կրկնօրինակն արդեն պատրաստ է

Վազգեն Սարգսյանի արձանի կրկնօրինակն արդեն պատրաստ է

Մոտ մեկ տարի առաջ Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանի կրկնօրինակը պատրաստվում է տեղադրել Ջերմուկ քաղաքում։ Հիշեցնենք, որ Շուշիի հանձնումից հետո ադրբեջանցիները պղծել էին Սպարապետի արձանը։ «Հրապարակը» Ջերմուկի համայնքապետից հետարքրվել է, թե արձանի պատրաստումն ի՞նչ փուլում է, ե՞րբ է այն տեղադրվելու և կոնկրետ որտեղ, կա՞ արդեն արդյոք Ջերմուկի ավագանու որոշումը, և ինչ միջոցներով է պատրաստվել արձանը։ Վահագն Արսենյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան ասել է, որ արձանն արդեն պատրաստ է 

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված արձանի կրկնօրինակը արդեն պատրաստ է, աշխատանքներն ավարտված են: Այն պետք է տեղադրվի Ջերմուկ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում, որտեղ ներկա փուլում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում։ Նշված աշխատանքներն ավարտելուն պես արձանը կտեղադրվի այգու՝ նախատեսված վայրում: Արձանն ամբողջությամբ տեղադրվելու է իմ անձնական միջոցներով, արձանի տեղակայման վայրի վերաբերյալ ավագանու ձևակերպված որոշում չկա, սակայն տեղորոշումը եղել է նրանց բոլորի, ինչպես նաև բնակչության լայն զանգվածների համաձայնությամբ»,- պատասխանել է Արսենյանը։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանցիների կրակի թիրախում էր արդեն Ջերմուկ համայնքը, քաղաքը հրատակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից, վերջիններս սիրքային առաջխաղացում են ունեցել։