McDonald's-ը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից 

McDonald's-ը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից 

32 տարի ռուսական շուկայում աշխատելուց հետո, McDonald's-ը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից եւ վաճառում Ռուսաստանում ունեցած իր բիզնեսը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը, վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկուն։ Վերջինս մասնավորապես ասել է, որ դա բարդ հարց է, որը նախադեպ չի ունեցել, եւ ունի նաեւ լուրջ հետեւանքներ։

McDonald's-ի տնօրենը նշել է, որ շատերը կարող են հակադարձել, որ շատ կարեւոր է սննդի հանդեպ հասանելիության ապահովման ինչպես նաեւ տասնյակ հազարավոր պարզ քաղաքացիներին աշխատանքով ապահովման հարցը, սակայն Ուկրաինայում մարդասիրական ճգնաժամը չպետք է աչքաթող արվի։

Ընկերությունում նշել են, որ Ռուսաստանից հեռանալով, իրենք կրում են 1,2-1,4 միլիարդ դոլարի վնաս։ Կեմպչինսկին նաեւ ասել է, որ Ռուսաստանում աշխատելը սկսած 90 թ․ հունվարից, իրենց համար հպարտություն էր եւ երբ իրենք եկան Մոսկվա աշխատելու, դա խորհրդանշեց նոր դարաշրջանի սկիզբը՝ երկաթյա վարագույրի երկու կողմերում էլ։ McDonald's-ը մտադիր է Ռուսաստանում ունեցած իր 850 սննդի կետերը վաճառել տեղական գնորդին։ Ընկերության անվանումը, լոգոտիպն ու ապրանքանիշը կարգելվի։ Սակայն ընկերությունը կպահպանի իր ապրանքանիշները, որոնք ունեցել է Ռուսաստանում։