Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

 Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Հայաստանը , ինչպես հայտնի է, ունի 14 ներկայացուցիչ։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 9 ծանրորդով՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (երկուսն էլ՝ +109 կգ): Կանանց հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 5 մարզուհի՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելա Յայլյան (երկուսն էլ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)։

Ծանրամարտի ընթացող աշխարհի առաջնությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանն ունի միայն մեկ ներկայացուցիչ։ 67 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը։ Սահակյանի ելույթը երեկոյան 20։00-ին ցուցադրվելու է «Առաջին ալիքով»։