Ղազախստանը Հայաստանի հետ չի վերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ղազախստանը Հայաստանի հետ չի վերսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը

Ղազախստանը լրացրել է այն երկրների ցանկը, որոնց հետ վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է «Казинформ»-ը։ Առաջին կարգի երկրների ցանկում ներառվել են նաեւ՝ Հունգարիան, Հնդկաստանը, Գերմանիան, Չեխիան եւ Մալայզիան։ Առաջին կարգի երկրներից այցելածների համար սահմանափակումներ չկան։

Առաջին կարգի երկրների ցանկում են նաեւ՝ Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Վրաստանը, Թաիլանդը։ Երկրորդ կարգի երկրների ցանկում ներառված են՝ Եգիպտոսը, Ուկրաինան, Լեհաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Այս երկրներից այցելածների դեպքում , եթե այցելուն ունի հավաստագիր, որ կորոնավիրուսային առումով անվտանգ է, որեւէ սահմանափակում չի կիրառվում, իսկ եթե չկա տեղեկանք, ապա նրան ուղեգրվում է կամ ПЦР-թեստ հանձնելու կամ էլ՝ 14-օրյա տնային կարանտինի։ Տեղեկանքի վավերականության ժամկետն էլ հինգ օր է։