Մբապեն հրաժարվել է ՊՍԺ-ի բոնուսներից

Մբապեն հրաժարվել է ՊՍԺ-ի բոնուսներից

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է պայմանագրով նախատեսված բոնուսների մի մասից, հաղորդում է L’Équipe-ը։

Բոնուսների ընդհանուր գումարը կազմում էր 100 միլիոն եվրո։ Այդ գումարը 24-ամյա ֆուտբոլիստը պետք է ստանար ֆրանսիական ակումբից չհեռանալու համար։

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ավագը ՊՍԺ-ին հայտնել էր, որ չի երկարաձգելու մինչև 2024 թվականի հունիսի 30-ը նախատեսված գործող պայմանագիրը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 3 խաղի ու խփել է 5 գոլ։