Վարդան Սրմաքեշը ծրագիր է իրականացնելու Գյումրիում 

Վարդան Սրմաքեշը ծրագիր է իրականացնելու Գյումրիում 

Կառավարությունն ընդունել է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: Շիրակի միջազգային օդանավակայանի հարևանությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնության նպատակն է՝ սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները:

Ազատ տնտեսական գոտու ստեղծումը կխթանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կայուն տնտեսական զարգացումը: 10-12 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումը նախատեսվում է իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա: Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովվի մոտ 13 հազար մարդ: