Պարզվում է՝ սպառողին մոլորեցնում են

Պարզվում է՝ սպառողին մոլորեցնում են

«Հրապարակ» օրաթերթի խմբարգրություն է դիմել քաղաքացի Գոհար Ամիրբեկյանը։
Նրա խոսքով՝  «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի աշխատակիցները իրեն խաբել են և բացի դա էլ աչքի են ընկել լկտի վերաբերմունքով և սպասարկմամբ։

««Էլդորադո» էլեկտրոնիկայի խանութ-սրահը պարբերաբար գովազդում է, թե ընդունում է հին տեխնիկա: Զանգեցի, ասացին՝ նկարեք տանը պահվող խանութ հանձնելու ենթակա հին հեռուստացույցը, ռադիոընդունիչը, հեռախոսներն ու փոշեկուլը և այդ նկարները բերեք խանութ-սրահ: Ապա մասնագետները խանութում կգնահատեն ապրանքն ու մինչև սեպտեմբերի 30-ը «Էլդորադոյից» որևէ ապրանք գնելու դեպքում ընդհանուր հաշվից կհանվի խանութին հանձնած հին ապրանքների գումարը: Սակայն պարզվում է, որ սպառողին մոլորեցնում են: Այսօր՝ օգոստոսի 29-ի կեսօրին եղա «Էլդորադոյի» Արգավանդի մասնաճյուղում, որի աշխատակիցները հրաժարվեցին անգամ հին տեխնիկայի նկարները նայել: Պատճառաբանեցին՝ ապրանքը գնեք և 2.000 դրամ կէժանացնենք: Այսինքն հայտարարում են մի բան, անում բոլորովին հակառակը: Գուցե իմ հնաձնած ապրանքները միասին արժեն ոչ թե 2.000, այլ 12.000 դրամ: Խանությում անգամ հին տեխնիկայի նկարները չնայեցին, էլ ուր մնաց գնահատեին: Սպառողին մոլորեցնում են»,- պատմում է քաղաքացին։

Գոհար Ամիրբեկյանը նշում է, որ այսկերպ փորձում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել նմանատիպ խնդիրների վրա։

Մենք կապվեցինք  «Էլդորադո» խանութ-սրահի օպերատորի հետ և փորձեցինք տնօրենի հետ զրուցել, սակայն մեզ նշեցին,որ իրենք չեն կարող տնօրենից հեռախոսահամար տրամադրել։ Օպերատորը ինքը փորձեց պատասխանել մեր հարցերին և սկսեց խոսել վերոնշյալ գովազդի մանրամասներից։

Մենք շարունակեցինք պնդել, որ, ըստ քաղաքացու, ամբողջ խնդիրը այն է, որ խանութում անգամ չեն էլ ցանկացել տեսնել բերված տենխիկան, աշխատակիցը պատասխանեց․ «Թյուրիմացություն է եղել, քաղաքացին գուցե չի հասկացել ակցիայի պայմանները»։