Կինը սուր գործիքով կտրել է ծնողների հետ քայլող մանկահասակ երեխայի դեմքը (տեսանյութ)

Թբիլիսիի կենտրոնում կինը հարձակում է գործել ծնողների հետ քայլող երկու մանկահասակ երեխաների վրա: 

Կադրերում երևում է, թե ինչպես է միջին տարիքի կինը նախ հանգիստ քայլում երեխաների ձեռքից բռնած ընտանեկան զույգի կողքով, ապա անսպասելիորեն հարձակվում երեխայի վրա՝ նրա դեմքին հարվածներ հասցնելով: 

Հարձակում գործած 50-ամյա կինը ձերբակալվել է: Նրա դեմ անչափահասի առողջությանը դիտավորյալ կերպով լուրջ վնաս հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Չարագործին 7-10 տարվա ազատազրկում է սպառնում: