ԱՄՆ-ում հանդես են գալիս Բելառուսի ընտրությունների միջազգային գնահատականի օգտին

ԱՄՆ-ում հանդես են գալիս Բելառուսի ընտրությունների միջազգային գնահատականի օգտին

Վաշինգտոնն աջակցում է Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների անկախ միջազգային գնահատական տալու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինենին։ «Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետեւել իրադարձությունների զարգացումներին Բելառուսում եւ աջակցում ենք այն միջազգային ջանքերին, որոնք միտված են այն բանին, որպեսզի տրվի անկախ գնահատական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին եւ մարդու իրավունքների ոտնահարումներին ու իշխանությունների կողմից խիստ միջոցների կիրառությանը»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։

Նա նաեւ հայտարարել է, որ իրենք եւս դիմում ենք Մոսկվային, որպեսզի հարգվի բելառուսական սուվերենիտետն ու բելառուսցի քաղաքացիների՝ սեփական ղեկավարներին ընտրելու ազատ իրավունքը։