Հովիկ Աբրահամյանը կանչեց, ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, բայց ոչ մի բան լավ չի

 Հովիկ Աբրահամյանը կանչեց, ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, բայց ոչ մի բան լավ չի

Ձկնաբույծները, որ տեւական ժամանակ է՝ բողոքում են կառավարության ընդունած նոր որոշման դեմ, այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Գործադիրի նոր որոշմամբ ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու պատրվածով գործադիրը որոշել է, որ 2024թ․-ից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։

«Ժամանակին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեզ հետ հանդիպում է ունեցել ու բանկերին հրահանգել, որ վարկ տան, որպեսզի մարդիկ զբաղվեն ձկնաբուծությամբ։Հովիկ Աբրահամյանը բոլորին կանչեց, էն ժամանակ Ռուսաստանը նոր պատժամիջոցների տակ էր, կառավարության շենքում բանկերին հորդորեց շատ փող տան, վարկավորեն։ Նա գտնում էր, որ ձուկը պետք է տասնապատիկ ավելացվի, որովհետև շուկա էր բացվում։ Ոչ թե ինքը ձկնաբուծարան ուներ, այլ ռուսներն էին պահանջել, թե ինչ ապրանքներ ուղարկվեն»,- քիչ առաջ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Մեզ շահագրգռեց, որ շատացնենք, ու ասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Շատացրինք, վերջացրինք, հիմա եկել է մի պահ, որ ոչ մի բան լավ չի»,- հավելեց նա։