Արդյոք գերմանական Wirecard-ի նախկին մենեջերը կապեր է ունեցել Ռուսաստանի հետ․ հետաքննում են գերմանական հատուկ ծառայությունները

Արդյոք գերմանական Wirecard-ի նախկին մենեջերը կապեր է ունեցել Ռուսաստանի հետ․ հետաքննում են գերմանական հատուկ ծառայությունները

Գերմանական հատուկ ծառայությունները սկսել են քննություն, պարզելու համար, թե որքանով է հավաստի մամուլում շրջանառվող այն լուրերը, որ սնանկացած Wirecard ընկերության նախկին մենեջեր, ազգությամբ ավստրիացի Յան Մարսալեկը կապեր է ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ընդ որում, ըստ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից Հենդրիկ Հոպենշտեդտի, նախկինում գերմանական հատուկ ծառայությունները չեն զբաղվել Մարսալեկի գործունեությամբ։ Այս մասին Հոպենշտեդտը ասել է նախօրեին Գերմանիայի Բունդեսթագի ֆինանսական կոմիտեում Wirecard-ի սնանկացման սկանդալի հետ կապված լսումների ժամանակ։ Ըստ քննության տեղեկությունների, նշված ընկերության ղեկավարությունը, սկսած 2015 թվականից, սիստեմատիկաբար կեղծել է իր հաշվապահական բալանսը, որպեսզի թաքցնի, որ գործում է վնասով։ Արդյունքում Wirecard-ը կարողանում է ստանալ 3,2 միլիարդ եվրոյի վարկ, որն, ըստ ամենայնի, այժմ բանկերի համար կորսված կարելի է համարել։

Ընկերության ղեկավար Յան Մարսալեկը, ով համարվում է այս ամենի գլխավոր մեղավորը, կարողացել է հեռանալ Գերմանիայից եւ այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Handelsblatt-ը գրում է, որ Մարսալեկը ներկայումս գտնվում է Մոսկվայում։