Մի քանի միջնորդություններ՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ

Մի քանի միջնորդություններ՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկար դադարից հետո շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Բացի ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետների միջնորդությունից, Քոչարյանի պաշտպանական կողմը երեք միջնորդություն ներկայացրեց՝ նրան կալանքից ազատելու վերաբերյալ։

Պաշտպան Հայկ Ալումյանը նախ միջնորդեց նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին, ապա միջնորդեց նրա խափանման միջոցը փոխել կամ վերացնել։ Այնուհետեւ մեկ այլ պաշտպան  Արամ Վարդևանյանը միջնորդեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Իսկ պաշտպան Արամ Վարդեւանյանը իր հերթին միջնորդեց վերացնել խափանման միջոցը։

Նշենք, որ Հայկ Ալումյանը իր միջնորդությունը ներկայացնելիս, նշեց, որ պետք է հաշվի առնել նաև Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է։