Ընդամենը մեկ խնդրանք ունենք․ մեր ուզածը սնունդ չէ

Ընդամենը մեկ խնդրանք ունենք․ մեր ուզածը սնունդ չէ

Արցախցիները հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց։ Ակցիան մասնավորապես կազմակերպել էր «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը։

«Արցախում է մարդու իրավունքների և արժանապատվության ուղղակի մարմնավորումը։ Այդ մարդիկ իրենց կյանքով ու զրկանքներով ապացուցում են, որ ոչինչ չկա ավելի բարձր, քան մարդու արժանապատվությունը, որն այդքան մեծ ոգևորությամբ ուզում են նսեմացնել եվրոպական չինովնիկները։ Իրականում մենք ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ ապահովել ճանապարհը դեպի Արցախ։ Մենք ձեզնից սնունդ չենք ուզում, սնունդը մենք ինքներս ենք բերելու։ Պահանջում ենք՝ ապահովեք ճանապարհը։ Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այստեղից մեր կոչն ուղղում ենք Արցախին, որ բոլորս Արցախի կողքին ենք, Արցախը միայնակ չէ, պահանջատեր ենք, որպեսզի կյանքի ճանապարհը բացվի և մեր հայրենակիցներն այնտեղ սովահար չլինեն»,- պնդեց նա։