Նոր գրաֆիտիներ Բենքսիից

Նոր գրաֆիտիներ Բենքսիից

Փողոցային նկարիչ Բենքսին հայտարարել է, որ ինքն է հանդիսանում այն գրաֆիտիների հեղինակը, որոնք նկարվել են Պորտ Տոլբոթ բրիտանական քաղաքի փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում է RTVİ-ից։

Նոր աշխատանքը նկարիչը մակագրել է «Շնորհավորում եմ», ինչը կարող է լինել ինչպես մաղթանք, այնպես էլ նոր նկարի վերնագիրը։ Պորտ-Տոլբոթի փողոցներից մեկում, ավտոտնակներից մեկի պատին հայտնվել է նկարը, որտեղ պատկերված է սահնակով տղա, որը փորձում է լեզվով որսալ ձյան փաթիլը։ Մյուս կողմում այրվող խարույկ է վառվում, որից պարզ է դառնում, որ երեխան մոխրի քուլա է բռնում պարզապես։