Ընթանում է Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Ընթանում է Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հեռացել էին կառավարության շենքից, սակայն քիչ անց նորից վերադարձել են։ Նրանք դուրս են եկել եւ վերադարձել ուժային կառույցներին սպասարկող մեքենաներով։

«Հրապարակը» պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հետ են վերադարձել ու մտել են նրա հետ հանդիպման: Այս պահին ընթանում է հանդիպումը։