Եվրոպան չպետք է հետևի Վաշինգտոնի խորհրդին․ Աբդոլլահեան

Եվրոպան չպետք է հետևի Վաշինգտոնի խորհրդին․ Աբդոլլահեան

Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է հետևի ԱՄՆ-ին՝ Իսրայելի գոհունակությունը ստանալու համար, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Արձագանքելով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու՝ ԵՄ որաշամանը, Աբդոլլահեանն ասել է․ 
«Ցավալի է, որ ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում՝ Իսրայելի ագրեսիայից պաշտպանվելու իրավունքից օգտվելու պատճառով։

Եվրոպան չպետք է հետևի ԱՄՆ-ին՝ Իսրայելի գոհունակությունը ստանալու համար։ ԵՄ-ն բացի հայտարարություններից, որևէ այլ կերպ չի արձագանքել Իսրայելի կողմից իրականացվող պաղեստինցիների ցեղասպանությանը»։ 

Նրա խոսքով, «ԵՄ-ն պետք է պատասխանատվությամբ գործի և պատժամիջոցներ կիրառի Իսրայելի դեմ»։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը հայտարարեց Իրանի դեմ ԱԹՍ-ների ոլորտում պատժամիջոցները երկարաձգելու  որոշման մասին։