Երևանի բնակիչների քանի տոկոսն է դեմ «կարմիր գծերի» թանկացմանը․ հարցման արդյունքներ

Երևանի բնակիչների քանի տոկոսն է դեմ «կարմիր գծերի» թանկացմանը․ հարցման արդյունքներ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի է ունցել  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:

«Երևանցիների ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակում ներկայացվել են Երևանի արդի հիմնախնդիրների, ավտոկայանատեղիների թանկացման, վարձով տրվող բնակարանների եկամտհարկի վերաբերյալ «Ասե՛ք, անե՛նք,  ներկենք, գանձենք» շնորհանդեսը։ Հետազոտությունն իրականացվել դեկտեմբերի 13-16-ը։ Մասնակիցների թիվը՝ 800, հարցումներն իրականացվել են հեռախոսազանգի միջոցով։

«Երևան քաղաքի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունի Երևանի ավագանու որոշման նախագծին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կարմիր գծերում կայանելու համար վճարը կսահմանվի 160,000 դրամ, իսկ կենտրոնից դուրս 24,000 դրամ:

Ընդհանուր Երևանի բնակիչների շրջանում 13%-ը լիովի դրական է վերաբերվում որոշմանը, 13,1%-ը ավելի շուտ դրական, 16,1%-ը ավելի շուտ բացասական, 52,9%-ը ընդհանրապես բացասական:

Հարցումն առանձին իրականացվել է Կենտրոնի բնակիչների շրջանակում և վարորդների շրջանակում, սակայն թիվը առանձնապես չի փոխվել»,- ասել է նա։