Յոթ հոգու կողմից սեռական բռնության ենթարկված զբոսաշրջիկը սարսափելի մանրամասներ է պատմել

Յոթ հոգու կողմից սեռական բռնության ենթարկված զբոսաշրջիկը սարսափելի մանրամասներ է պատմել

Բրազիլացի զբոսաշրջիկը, ում Հնդկաստանում յոթ տղամարդ են բռնաբարել, պատմել է կատարվածի դաժան մանրամասները։ Կինը տեսանյութը հրապարակել է YouTube-ի իր ալիքում՝ նշելով, որ ցանկանում է վերջ տալ «տհաճ փուլին»։

Մոտ մեկ ժամ տևողությամբ տեսանյութը սկսվում է նրանով, որ 28-ամյա Ֆերնանդան և նրա ամուսինը գիշերելու տեղ են փնտրում Ջարկանդ նահանգի Դումկա քաղաքում:

Բրազիլուհու խոսքով՝ այս վայրում իրեն յոթ տղամարդ է բռնաբարել։ Կինը նաև կադրեր է տարածել հիվանդանոցից և ցույց տվել ձեռքերի և բազմաթիվ այլ կապտուկներ ու քերծվածքներ։

Տուժողը հավելել է, որ իր ամբողջ մարմինը ցավում է, քանի որ իրեն մի քանի անգամ ծեծել են։