Հրավիրում ենք մամուլի բաց ասուլիս ՀՀ կառավարության շենքի դիմաց

Հրավիրում ենք մամուլի բաց ասուլիս ՀՀ կառավարության շենքի դիմաց

Սիրելի բարեկամներ,

«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր, դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրում է մամուլի բաց ասուլիս ՀՀ կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում պահանջագիր կներկայացվի ՀՀ կառավարություն՝ գործողություններ ձեռնարկելու Արցախի ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ: Հրավիրում ենք ձեզ ներկա գտնվել ասուլիսին, և մասնակցել բաց քննարկմանը:

Հիշեցնենք, որ ակնհայտ շինծու «բնապահպանական» պատճառաբանությամբ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ իրականացնում է անթաքույց ագրեսիա, որի արդյունքում արդեն ավելի քան 10 օր է, ինչ արգելափակվել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, իսկ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, խուսափում է կատարել իր անբեկանելի պարտավորությունները Արցախի բնակչության նկատմամբ:

Ավետիք Չալաբյան