Ո՞րն է աշխարհի ամենաստախոս լրատվամիջոցը՝ ըստ Մասկի

Ո՞րն է աշխարհի ամենաստախոս լրատվամիջոցը՝ ըստ Մասկի

Աշխարհահռչակ ձեռնարկատեր և մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկն անգլիական Reuters լրատվական գործակալությանը անվանել է աշխարհի ամենաստախոս մեդիան։

Նա X սոցիալական ցանցում գրել է. «Հիմնական լրատվամիջոցները ստում են իրենց լսարանին նույնքան հեշտությամբ, որքան շնչում են, իսկ Reuters-ը ամենավատն է»։

Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ քաղաքացիները գաղափար չունեն ամերիկյան կառավարության գրաքննության ուժի մասին։