Ինչու է վեցժամյա քունը վտանգավոր․ գիտական բացահայտում 

Ինչու է վեցժամյա քունը վտանգավոր․ գիտական բացահայտում 

Բժիշկ, պրոֆեսոր Պոլ Գրինգարսը հայտարարել է, որ քնի խրոնիկ պակասը կարող է առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ։ Ինչպես գրում է Inforeactor-ը, իր գիտական հետազոտությունների ընթացքում պրոֆեսորը ուսումնասիրել է երկու հազար կամավորների եւ պարզել, որ 44 տոկոսը ուսումնասիրվողների օրական ռեժիմով քնին հատկացնում են վեց ժամ կամ քիչ։ Միայն 17 տոկոսն է, որ քնում է լիարժեք ութ ժամ։ Գրինգրասը պարզել է, որ քնատությունը ավելացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականությունը։ Միայն ինստուլտի հավանականությունը ավելանում է 60 տոկոսով։ Քնի խնդիրներ եւ պակաս ունեցող մարդկանց մոտ նաեւ նկատվում է խոլեստերինի քանակության աճ արյան մեջ, ճնշման տատանումներ։