Յովիչը հայտարարել է «Ռեալ» վերադառնալու ցանկության մասին

Յովիչը հայտարարել է «Ռեալ» վերադառնալու ցանկության մասին

Հանրահայտ հարձակվող Լուկա Յովիչը, որն այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», սակայն նրա ամբողջական տրանսֆերը պատկանում է Մադրիդի «Ռեալին», տված վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամռանը պատրաստվում է վերադառնալ Մադրիդ։ 

«Ի՞նչ է, նորությու՞ն է, որ ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Իհարկե ցանկանում է վերադառնալ արքայական ակումբ։ Գերմանիայում ես հսկայական փորձ ձեռք բերեցի, այստեղ ունեմ հրաշալի ընկերներ, բայց մտքով միշտ «Ռեալի» հետ եմ, արքայական ակումբն աշխարհում լավագուններից է, իսկ ես պետք է ձգտեմ միշտ լինել լավագույնների կողքին»,- ասել է Յովիչը։

Ֆուտբոլիստը, հիշեցնենք, Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման, այդ ընթացքում դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։