Դումանյանի ժպիտը

Դումանյանի ժպիտը

Առաջ անցնելով ասեմ, որ Սպանդարյան հրապարակով քայլելիս հաճախ եմ հանդիպել Վահրամ Դումանյանին: Հիշողություններ: Իր և իմ վաղամեռիկ եղբայրների հիշատակին հավատարիմ, միշտ ողջագուրվել ենք: Ափսոս:

Հիմա այս նախարարի ժպիտը, թվում է, թե, անարգանք է մեր եղբայրների հիշատակին, ցինիզմի վառ դրսևորում:

«Հրապարակ օրաթերթ» - ի հարցին, թե առաջիկա մրցույթի ժամանակ կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, թե՞ ոչ, նա խուսանավել է հարցից եւ ասել. «Դա ի՞նչ մի հետաքրքիր հարց է, ավելի լուրջ հարց տվեք»։

Հետաքրքիր հարց. «Դուք տեղյա՞կ եք, արդյոք, պարոն վերանշանակված նախարար, որ որոշ համալսարաններում մագիստրոսին ընտրում են դասախոս, իսկ դոկտոր, պրոֆեսորին՝ ջնջում: Իսկ դուք գիտե՞ք, որ դոկտոր-պրոֆեսորները «հատային արտադրանք» են, ինչի վրա պետությունը հսկայական գումարներ է ծախսում և այդ գործընթացը տևում է 25-30 տարի: Իսկ դուք տեղյա՞կ եք, պարոն նախարար, որ 30 տարեկանում դոկտոր-պրոֆեսոր հնարավոր չէ դառնալ, ինչն ամրագրված է նաև ՄԱԿ-ի փաստաթղթում. 8-րդ մակարդակ, ըստ որի երկրորդ աստիճանը ձեռք է բերվում ակադեմիական կարիերայի ուշ շրջանում»: Փաստորեն, գնացիք պարզ ճանապարհով. Համալսարանի ռեկտոր կարող է դառնալ գիտական աստիճան և 5 տարվա ստաժ ունեցողը:

Բռավո!!!

Շարունակեք կործանել երկրի գիտությունը, կրթությունը, մշակույթը և սպորտը:

Հ.Գ. Մեծարգո Վարչապետ, ինչու՞ եք արգելել, որ դոկտոր – պրոֆեսորներին այս նախարարը չընդունի: Բա ես ժողովուրդ չե՞մ, որին, ըստ ձեզ, հունիսի 20-ին վերադարձրիք իշխանությունը: Իսկ Արայիկ Հարությունյանի մասին խոսք չկա. էս առանձնյակը չի բարեհաճել 2018 թվականին իր ընտրողին՝ ինձ ընդունելի: Սրանց որտեղի՞ց եք գտել: Բա ձեզ սազակա՞ն է:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար