Հովիկ Աղազարյանը էլի խոսել է

Հովիկ Աղազարյանը էլի խոսել է

Հովիկ Աղազարյանը էլի խոսել է։ Factor.am-ին տված հարցազրույցում նա ասել է, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն հարստահարել է, պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։

Հայտնի է, որ պարոն Աղազարյանը հաճախ տհաճ խոսակցություններ է ունենում կուսակիցների հետ և  «նա կավյոր»  կանչվում իր «սխալ» կուսակցական հայտարարությունների, գնահատականների առիթով։ Անգամ կուլիսներում լուրեր էին պտտվում, որ Աղազարյանն ընկճախտի մեջ է և 3 ամսով հարցազրույց չի տալիս։

Եվ հիմա, երբ «սևերը» պաշտպանում են Հայրապետյանին, իսկ «սպիտակները»՝ Սուքիասյանին, ավելին՝ յութուբային քարոզչական պատերազմներ են ընթանում, Աղազարյանի խոսքը բոլորովին չի տեղավորվում կուսակցական գծի մեջ։

Այս առնչությամբ «Հրապարակը» հարց ուղղեց Աղազարյանին, ինչից նա զարմացավ ու ասաց․ «Լավ չհասկացա, ես Նեմեցին պաշտպանե՞լ եմ, ինչ վերաբերում է Սուքիասյանին, ապա ասել եմ այն, որ նա իրեն չզգա հեղափոխոթյան ստվերային կարդինալը»։

Ինչ վերաբերում է 3 ամիս չխոսելուն, ապա Աղազարյանն ասում է, որ ինքը 3 ամիս բոլոր լրատվամիջոցների մասին չի ասել, այլ կոնկրետ մի լրատվամիջոցի, որը խեղաթյուրել էր իր խոսքերը։