Աննան որ բունկեր էր գնացել, գլխավոր դատախազին ի՞նչ է եղել․․․

Աննան որ բունկեր էր գնացել, գլխավոր դատախազին ի՞նչ է եղել․․․

 Ո՞վ չի հասկանում, որ գլխավոր դատախազի պարտականությունը դատախազությունները ղեկավարելու մեջ է և իր լիազորությունն իրականացնում է դատախազների միջոցով։ Ուր ուզում է գնա, ինչքան ուզում է քրեական վարույթներով զբաղվի՝ իր պարտականությունն է։ Բայց երբ գլխավոր դատախազին տեսնում ես Պաշտպանության նախարարությունում՝ ՀՀ տարածքային քարտեզների առաջ կանգնած, բանակային կորպուսի հրամանատարն էլ  ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացնում սահմանում տիրող իրավիճական ու առկա խնդիրները, զարմանքից քարանում ես։ Լավ, ՀՀ քարտեզի ճշգրտման, ուսումնասիրման, սահմանի անվտանգության հետ ի՞նչ կապ ունի դատախազը։

Կամ գլխավոր դատախազը ի՞նչ գործ ունի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Իր պարտականությունների մե՞ջ է մտնում  շփման գոտում տիրող իրավիճակին ծանոթանալը։ Այլ տեղեկատվություն չի տրվել, գուցե համապատասխան հրահանգներ էլ է տվել կորպուսի հրամանատարներին։ 

Մեկ էլ մտածում եմ՝ Աննա Հակոբյանը, որ ոչ մի պաշտոն չէր զբաղեցում ու բունկեր էր գնացել՝ մեզ բարոյական աջակցություն ցույց տալու, Գլխավոր դատախազին ի՞նչ է եղել, որ չգնա։