Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռ

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռ

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս  հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգ