Նախապատրաստվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում

Նախապատրաստվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում

Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան: Նա ասել է, որ այս պահին կոնկրետ ժամկետների մասին տեղեկություն չկա: «Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»  - ամփոփել է Աբդուլլաեւան: Օրերս Հայաստան եւ Ադրբեջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Սպասվում է, որ մարտի առաջին կեսերին Երեւան եւ Բաքու կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: