Ներսես Մարտիրոսյանը նոր նշաձող դրեց երկրի ապագա ռեժիսորների համար

Ներսես Մարտիրոսյանը նոր նշաձող դրեց երկրի ապագա ռեժիսորների համար

Հազարից ավելի հեռուստատեսային հաղորդումներ, բազմաթիվ վավերագրական ֆիլմեր և տեսահոլովակներ են նկարահանվել հայտնի ռեժիսոր Ներսես Մարտիրոսյանի աշխատանքային գործունեության ընթացքում։

Ռեժիսորն իր կարիերան սկսել է 2004 թվականին, երբ նրան աշխատանքի հրավիրեցին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում:

Ներսես Մարտիրոսյանն ակտիվ գործունեություն է ծավալել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում՝ բեմադրելով հայկական մշակութային տարբեր միջոցառումներ:  Նրա աշխատանքը հայկական սփյուռքի կողմից գնահատվում է որպես կամուրջ հայրենիքի և աշխարհով մեկ սփռված հայերի միջև, ինչպես նաև օտարության մեջ ապրող հայերին օգնում է վերադառնալ ակունքներին, որը արվում է բարձր պրոֆեսիոնալ հեռուստատեսային հաղորդումների և ֆիլմերի շնորհիվ։ 

Ռեժիսորը նաև հրավիրվել է համագործակցության «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարում։ Այս հաղորդաշարն ունի շատ մեծ լսարան, բարձր ռեյտինգ, ինչպես նաև ուսուցողական և ճանաչողական բնույթի է:  Հաղորդումը հայկական եթերում ճանաչվել է լավագույնը իսկ միլիոնավոր սփյուռքահայերի համար ամենասպասվածն ու ամենասիրվածն է:
Հայաստանի առաջին ալիքի եթերում Ներսես Մարտիրոսյանի ռեժիսորական աշխատանքի արդյունքն են համարվում նաև «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք», «Վերադարձ դեպի ապագա», «Դեպի Արցախ», «Ջավախք. Լեռնեցների օրրան», «Հեռուստադպրոց», «Ազգ-Բանակ» և հայկական հեռուստաեթերը լրացնող բազում այլ հաղորդումներ: 

Ներսես Մարտիրոսյանի աշխատանքը բարձր է գնահատվում նաև պետական մակարդակով: 
Նրա ղեկավարած թիմը տարբեր ժամանակահատվածներում բազմիցս արժանացել է ոսկե մեդալների, պատվոգրերի, պարգևների, շնորհակալագրերի, ինչը ռեժիսորին ոգեշնչվելու տեղիք է տալիս: «Ամենակարևորը սերը դեպի հայրենիքն ու հայապահպանությունն է»,-ասում է Հայաստանի ամենապահանջված և հայտնի ռեժիսորներից մեկը՝ Ներսես Մարտիրոսյանը, իհարկե կարևորելով թիմային մեծ աշխատանքը:

Նաև նշենք, որ արդեն նկատելի է ապագա ռեժիսորների դեռ ուսանող տարիներից ձգտումը՝ հետևել Ներսես Մարտիրոսյանի օրինակին՝ աշխատել ի շահ Հայաստանի և Սփյուռքի, որով նա նոր նշաձող դրեց երկրի ապագա ռեժիսորների համար։

Արմինե Խաչատրյան