Շուշիում քսանչորս նոր շենք կկառուցեն 

Շուշիում քսանչորս նոր շենք կկառուցեն 

Շուշիում ադրբեջանական իշխանությունները մտադիր են նոր բնակելի զանգված կառուցել։ Մասնավորապես, ինչպես հայտարարել են ադրբեջանական իշխանությունները, նոր բնակելի զանգվածը բաղկացած կլինի չորս հարկանի քսանչորս բնակելի շենքերից, հիվանդանոցից, դպրոցից, հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներից։

Նոր բնակելի զանգվածի կառուցման մեկնարկը կտրվի այս տարվա հունիսին։ Բնակարանները կհատկացվեն Շուշիի պետական արգելոցի աշխատակիցներին եւ Շուշի տեղափոխված վերաբնակիչներին։