Ռուսաստանին մտահոգում է, որ Արեւմուտքը փորձում է մեղադրել Չինաստանին պանդեմիայի համար․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանին մտահոգում է, որ Արեւմուտքը փորձում է մեղադրել Չինաստանին պանդեմիայի համար․ Սերգեյ Լավրով

Մոսկվան մտահոգված է, որ որոշ արեւմտյան երկրներ փորձում են մեղադրել Չինաստանին կորոնավիրուսային պանդեմիայի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նախ եւ առաջ կուզենայի ասել, որ մեզ մտահոգում է այն հռետորաբանությունը, որը հնչում է, մտահոգում է, որ փորձ է արվում մատնացույց անել այս կամ այն երկրին»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ հավակնությունները հնչում են ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաեւ՝ Եվրոպայից։